04:53 , 18 հուլիս, 20131in.am-ը գրում է.
Ամերիկյան Maroon 5 խմբի ղեկավար Ադամ Լևինը նշանվել է նամիբիացի սուպերմոդել Բեհատի Պրինսլուի հետ՝ գրում է People-ը:
Նշանադրության մասին լուրը հաստատել է երաժշտի պաշտոնական ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ 34-ամյա Լևինն ու 24-ամյա Պրինսլուն «երջանիկ են հայտարարել իրենց նշանադրության մասին»:
«Վերջերս զույգը միավորվել է, ու անցած հանգստյան օրերին Ադամը Բեհատիին Լոս Անջելեսում առաջարկություն է արել»,- հավելել է երաժշտի մամլո քարտուղարը:
Ինչպես հիշեցնում է պարբերականը, զույգը սկսել է հանդիպել 2012թ.՝ այն բանից հետո, երբ երաժիշտը բաժանվեց ռուս մոդել Աննա Վյալիցինայից:
Maroon 5-ը ձևավորվել է 1990-ականներին: Համույթը հայտնի է իր Moves Like Jagger ու This Love երգերով: