Փաշինյանը կարծում է, որ մարդիկ իր, իր ընտանիքի ու իր շրջապատի համա՞ր էին պայքարում, այլ ոչ թե լավ ապրելո՞ւ


14:40 , 21 ապրիլ, 2020

Փաշինյանը հայտարարում է, որ մարդիկ, ովքեր նյութական ակնկալիքով էին միացել հեղափոխությանը, հիասթափվում են: Հետաքրքիր է, իսկ ի՞նչ ակնկալիքով պիտի մարդիկ միանային այդ հեղափոխություն կոչվածին, բոլորն էլ ակնկալում էին նյութական վիճակի բարելավում, բոլորն էլ ցանկանում էին հեղափոխության արդյունքում բարեկեցիկ կյանք ունենալ, դրանում ոչ մի զարմանալու բան չկա, թե՞ Փաշինյանը կարծում է, որ մարդիկ իր, իր ընտանիքի ու իր շրջապատի համար էին պայքարում, ինքը պիտի հասկանա, որ իր և իր շրջապատի երջանկությունը մարդկանց ընդհանրապես չի հետաքրքրում:

Իմիջիայլոց, հոգեբույժները հոգեկան առողջության հետ կապված լրջագույն խնդիր են համարում այն հանգամանքը, որ ոմանք կարծում են, թե մյուս մարդիկ իրենց պիտի սիրեն այնքան, որքան որ իրենք են իրենց սիրում: Այդպիսի ինքնասիրահարվածներին բուժել է հարկավոր, այլ ոչ թե պատասխանատու պաշտոնների նստեցնել: