Կորոնավիրուսը վիրուսների ընտանիքի անվանումն է, ոչ թե կոնկրետ մեկինը․ այն մարդկությանն առաջին անգամ հայտնի է դարձել 1965 թ․-ին


14:25 , 21 ապրիլ, 2020

Որ տեսանյութեր եք տարածում, թե բա` տեսեք, օրինակ, 2010 թվականի կինոյում էլի խոսվում ա կորոնավիրուսի մասին, սա, փաստորեն, էն ժամանակ էլ ա եղել, չեն ասել, նույն սցենարն ա կրկնվում և այլն, և այլն, ապա պարզապես իմացեք, որ կորոնավիրուսը` որպես այդպիսին, առաջին անգամ մարդկությանը հայտնի է դարձել 1965 թվականին և ներկա պահին իր մեջ 40 տեսակ վիրուս է ներառում: Դա վիրուսների ընտանիքի անվանումն է, ոչ թե կոնկրետ մեկինը: Դրանցից հայտնիներ են՝ SARS-CoV՝ 2002 թիվ, MERS-CoV՝ 2015 թիվ և այլն:

Եթե ուշադիր եք եղել, պաշտոնական անվանումներում էլ գրվում է՝ ՆՈՐ կորոնավիրուս: Իսկ դա նշանակում է, որ ավելի քան 39 հատ հին կորոնավիրուս կա, որոնց մասին հիշատակումներն էլ դուք տեսել եք տարբեր ֆիլմերում:

#Եղեք_տեղեկացված