Իրանից Հայաստան ներկրվող ապրանքների փոխաբեռնումներն այսուհետ կարելի է իրականացվել նաև «Նորդուս» անցումային կետի և «Նորդուս» տերմինալի տարածքներում. ՊԵԿ


13:03 , 21 ապրիլ, 2020

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության պարետի՝ 15.04.2020թ. թիվ 39 որոշման համաձայն՝ 2020թ. ապրիլի 15-ից փոփոխություններ են կատարվել Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բոլոր տեսակի ապրանքների փոխադրման գործընթացում (արտահանում, ներմուծում, տարանցում):

Փոխաբեռնման ենթակա ապրանքների փոխաբեռնումները կարող են իրականացվել ոչ միայն Մեղրիի անցումային կետի տարածքում կամ «Ագարակ Տերմինալ» ժամանակավոր պահպանման պահեստում, այլև Իրանի Իսլամական Հանրապետության «Նորդուս» անցումային կետի տարածքում, ինչպես նաև ԻԻՀ «Նորդուս» տերմինալի տարածքում:

ՊԵԿ-ը հայտնում է, որ դեռևս պահպանվում է արգելքը նշված տարածքներից բացի ԻԻՀ այլ տարածքներ ՀՀ քաղաքացիների և Հայաստանում հաշվառված բեռնատարների մուտքը։