02:41 , 18 հուլիս, 20131in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի Քորնուել դքսության տարեց բնակչուհին չի կարողացել ինքնուրույն դուրս գալ պառկելաթոռից և ամբողջ օրն անցկացրել է դրա վրա՝ հաղորդում է The Telegraph-ը:
Կինը մնացել է պառկելաթոռի արանքում և չի կարողացել շարժվել: Արդյունքում նա ամբողջ օրը նույն դիրքում անցկացրել է արևի տակ:
80-ամյա կնոջը պառկելաթոռի «գերությունից» հաջողվել է ազատել միայն երեկոյան ժամը 21.00-ին, երբ նրա տան մոտով անցել է հարևանը: Նա կանչել է փրկարարներին, որոնք ժամանել են դեպքի վայր և ազատել են կնոջը, որը ջրազրկվել է և թեթև այրվածքներ ստացել, բացի այդ՝ վնասվել է նաև նրա աջ ոտքը: