«Երկուշաբթիները Միշել Օբամայի հետ»․ նախկին առաջին տիկինն առաջիկա շաբաթների ընթացքում երեխաների համար առցանց կընթերցի իր սիրելի մանկական գրքերը


05:54 , 21 ապրիլ, 2020

ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման առաջիկա շաբաթների ընթացքում երեխաների համար կընթերցի իր սիրելի մանկական գրքերը, գրում է Variety-ն։

«Երկուշաբթիները Միշել Օբամայի հետ» հաղորդման շրջանակում Միշել Օբաման ապրիլի 20-ից մինչև մայիսի 11-ը մանուկների համար մանկական գրքեր կընթերցի։

Ծրագիրը ծնունդ է առել Միշել Օբամայի, Penguin Young Readers, Random House Childrens Books և PBS Kids կազմակերպությունների համագործակցության արդյունքում։

«Մանկության տարիներին ես սիրում էի բարձրաձայն կարդալ։ Եվ երբ ծնող դարձա, մեծ ոգևորությամբ էի երեխաներիս, առաջին տիկին դառնալուց հետո՝ մյուս երեխաներին մանկական պատմություններ պատմում։ Այս պահին, երբ շատ ընտանիքներ ընկճախտի մեջ են, ես ուրախ եմ, որ երեխաները հնարավորություն կունենան կարդալ և լսել մի քանի հրաշալի պատմություն», - ասել Է Միշել Օբաման։