Հավի կրծքամսի պատրաստման լավագույն բաղադրատոմսը. գաղտնիքը սոուսն է


01:44 , 21 ապրիլ, 2020

Բաղադրիչներ

1. Հավի կրծքամիս – 4 հատ
2. Մեղր – 2 ճ/գ
3. Կիտրոն – 2 հատ
4. Ձիթապտղի յուղ – 2 ճ/գ
5. Աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Խառնել ձիթապտղի յուղը, մեղրը, սև պղպեղը, աղը, մեկ կիտրոնի հյութը և երկու կիտրոնների քերած կեղևը:

2. Հավի կրծքամիսը դնել տապակի մեջ, վրան լցնել կիտրոնային զանգվածը:

3. Եփել 180 աստիճան ջեռոցում՝ պարբերաբար վրան լցնելով սոուսից, մինչև եփվի:

4. Սոուսը գրեթե ամբողջությամբ պետք է ներծծվի: