Ամեն ինչում նախկիններին մեղադրելը հին, ավանդական քաղաքական տեխնոլոգիա է


22:00 , 20 ապրիլ, 2020
Ամեն ինչում նախկիններին մեղադրելը հին, ավանդական քաղաքական տեխնոլոգիա է։ Կարելի է ասել ամենարդյունավետներից մեկն է, բայց սահմանափակ ժամկետ ունի, լավ աշխատացնելու դեպքում մի քանի տարի կարող է օգնել։
Օրինակ, Թրամփը նախագահության ժամկետը արդեն վերջացնում է, բայց մինչև երեկ ֆեյսբուքում Օբամային էր ծաղրում։
2008թ-ից մինչև մոտ 2011 թվականը Հայաստանում շատ լրագրողներ, հասարակական ու քաղաքական գործիչներ բացահայտ ասում էին, որ Ռոբերտ Քոչարյանը չի թողնում, որ Տիգրան Սարգսյանն աշխատի, իսկ արդեն նախկին իշխանությունն էլ խրախուսում էր այդ տրամադրությունները։