#ՄենքRecենք. նոր հեշթեգ՝ հաջակցություն Հ1-ի՝ աշխատանքից ազատված ստեղծագործական հարցերով տնօրեն Վարդան Հակոբյանի


19:18 , 20 ապրիլ, 2020

Ինչպես գիտենք, ՀՀ վարչապետի ուղիղ միացման ապահովման խմբի պատասխանատու, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրեն Վարդան Հակոբյանն ազատվել է աշխատանքից։ 

Հակոբյանը մինչ աշխատանքից ազատվելը, ի պատասխան վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի այն հայտարարությանը, որ տեղի ունեցածը վկայում է, որ փորձնական հեռարձակումն այլ հեռուստաընկերություններին հասանելի դարձնելը ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք է, քանզի ոլորտի սկսնակ մասնագետներն էլ տեղյակ են, որ հեռարձակումը փորձարկում են նախապես՝ մինչև վարչապետին տեսախցիկի առաջ հրավիրելը, նշել էր, որ ինքը մասնագիտական հրահանգներ է տալիս և կատարում։ «Անձամբ եմ տեխնիկական տեսաազդանշանից առաջ ասել․ «Մենք Rec ենք»։ Սա նշանակում է, որ վարչապետը պետք է անհապաղ տեղեկացվեր այս մասին։ Ես ինքս կարող էի հուշել վարչապետին, բայց, ինչպես նշեցի, ես այդ խմբի անդամն եմ եղել տեխնիկական ապահովման տեսանկյունից։ Ո՞վ պետք է ՀՀ վարչապետին ի պաշտոնե տեղեկացներ եթերում լինելու մասին։ Իմ պրոֆեսիոնալիզմը ինձ թույլ չի տալիս ստանձնել ուրիշի աշխատանքային պարտականությունները»:

Հակոբյանի «Մենք Rec ենք» արտահայտությունը նրա գործընկերներն ու ընկերները դարձրել են հեշթեգ և ի պաշտպանություն վերջինիս գրառումներ են անում: 

Image may contain: 3 people