Այսպիսին է Նազենի Հովհաննիսյանն առանց դիմահարդարման


21:45 , 20 ապրիլ, 2020

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ցույց է տվել բնական գեղեցկությունը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին դիմահարդարաված չէ։ «Վերջապես գարնան հոտ է օդում… մի տեսակ մարդ ուզում է դուրս թռչի ու վայելի Գարունը ԴՐՍՈՒՄ, բայց դեռ պետք է զսպենք մեզ, ու շարունակենք աշխարհը վայելել ներսում` «մի պատուհանից»…

Ասում եմ՝ ինչ լավ է, որ այսօր չեեենք աշխատում։ ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՆԳԻՍՏ Է, կարելի է կարդալ, ֆիլմեր նայել, սիրելի տնային գործեր անել` ԱՆՎԵՐՋԱՆԱԼԻ՜, լվանալ, լվանալ ու էլի լվանալ, ափսեները աջից ձախ` ձախից աջ…. ՌՈՄԱՆԾԻԿԱԱԱ! Արեւից գոյացած պեպեններ եմ ուզում, մազերիս մեջ` թիթեռներ ու դրսում փոշոտված կոշիկներ…»,- գրել է նա։