«Պետության հոգատարությունը փողի տեսքով զգացած Տաթևիկ Սարգսյանը արդարադատության նախարարի կինն է». Նարեկ Մալյան


18:06 , 20 ապրիլ, 2020

Պետության հոգատարությունը փողի տեսքով զգացած Տաթևիկ Սարգսյանը արդարադատության նախարարի կինն է:
Սիրտս ուրախությամբ է լցվում, երբ տեսնում եմ, որ պետությունն աջակցում է այնպիսի անապահով մարդկանց, ինչպիսին նախարարի կինն է: Նախարարի՝ միլիոնավոր դրամների պարգևավճարները, բնականաբար, չեն հերիքում այս դժվարին ժամանակներում ընտանիքում ծայրը ծայրին հասցնելու համար:

Ի դեպ, «Մալյան» PR ընկերությունում անցյալ շաբաթ որոշում կայացվեց չօգտվել պետության աջակցության ծրագրերից՝ այդ իրավունքը զիջելով առավել կարիքավորներին:

Շնորհավորում եմ նախարարի տիկնոջ ֆիրմային պետությունից ֆինանսական աջակցություն ստանալու կապակցությամբ: