21:21 , 17 հուլիս, 2013
Yerkir.am-ը գրում է.
Ռուսաստանում ռասայական հողի վրա բռնությունները շարունակում են ավելանալ. ասվում է «Այլատյացության եւ արմատական ազգայնականության մասին»զեկույցում, որը պատրաստել է ռուսաստանյան «Սովա»տեղեկատվական վերլուծական կենտրոնը:
Ըստ newsland.com-ի` զեկույցում նշվում է, որ տարվա սկզբից արդեն տուժել է 82 մարդ, 6-ը զոհվել են: Չեն դադարում հարձակումները Միջին Ասիայից եւ Կովկասից Ռուսաստան ներգաղթյալների վրա, սակայն այդ կատեգորիայի մարդկանց շրջանում էլ հենց տեղեկություններ հավաքելն ամենաբարդն է. մարդիկ վախենում են դիմել ոստիկանություն: Հաճախակի են դարձել դեպքերը, երբ դիմակավոր երիտասարդներ զենքով ներխուժում են անլեգալ միգրանտների կացարանները. ասվում է զեկույցում:
«Դա հրեշավոր է, դրանք փորձեր են` փոխարինել իրավապահ մարմիններին, սակայն ավելի տհաճ է, որ դա աջակցություն է գտնում հասարակության շրջանում, սյուժեն կիրառվում է ԶԼՄ-ներում»,- ասում է զեկույցի համահեղինակ Վերա Ալպերովիչը:
Տեսանյութը և նյութն ամբողջությամբ՝ այստեղ