21:09 , 17 հուլիս, 2013![]()
Emedia.am-ը գրում է.
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, ՀՀ դեսպանության ներկայացուցիչներն այսօր քննչական մեկուսարանում հանդիպել են Հրաչյա Հարությունյանին: Նա հավաստիացրել է, որ իրեն ցուցաբերվել է որակյալ բուժօգնություն և քննչական մեկուսարանում ապահովված են նորմալ պայմաններ: ՀՀ դեսպանատան աշխատակիցները տեղեկացել են Հրաչյա Հարությունյանին անհրաժեշտ պարագաների և հագուստի կարիքների մասին, որոնք անհապաղ կփոխանցվեն նրան: