20:30 , 20 ապրիլ, 20202020 թ. մարտը դարձել է ուսումնասիրված պատմության մեջ երկրորդ ամենաշոգ մարտը: Այս մասին հայտնում է ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային ինստիտուտը (NOAA):
Ներկայացված զեկույցի մեջ նշվում է, որ օդի և օվկիանոսի գլոբալ միասնական միջին ջերմաստիճանը եղել է 1,6 աստիճանով Ցելսիուսով ավելի XX դարի գրեթե բոլոր տարիների ջերմաստիճանի միջինից: Ավելի շոգ եղել է միայն 2016 թ. մարտին:
Բացի դրանից՝ այս գարնան առաջին ամիսը դարձել է հերթական 44-րդ մարտը և 423-րդ ամիսը, որն ունեցել է այնպիսի ջերմաստիճան, որը բարձր է եղել XX դարի միջին ջերմաստիճանից:
Հարավային Ամերիկայում 2020 թ. մարտը դարձել է ամենաշոգը ուսումնասիրված ողջ պատմության ընթացքում: Ռեկորդային բարձր ջերմաստիճաններ գրանցվել են նաև Ատլանտյան, Հնդկական օվկիանոսներում, Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայի հարավում, Ասիայում ու Աֆրիկայում: