«Նոր վարչապետ ընտրեք, օրինակ՝ Տիգրան Ավինյանին». Նարեկ Մալյան


01:11 , 20 ապրիլ, 2020

Նայեցի Նիկոլ Փաշինյանի վերջին ուղիղ եթերը։
Հրապարակային դիմում եմ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներին:

Հարգելի պատգամավորներ, Դուք խիղճ ունե՞ք: Ինչո՞ւ եք տանջում Նիկոլ Փաշինյանին: Եթե իրոք մարդկային, ընկերական, բարեկամական կերպով սիրում եք Փաշինյանին, հավաքվեք, ձեր միջից նոր վարչապետ ընտրեք, օրինակ՝ Տիգրան Ավինյանին, ով իրեն քիչ թե շատ համարժեք դրսևորեց այս օրերին:

Նիկոլն արդեն անցյալի հեղափոխական է և այսօր ձեր օգնությամբ նա դեռ կարող է իր հեղափոխականի տիտղոսը պահպանել: Դեռ...