Թուրքիան թագավարակի վարակակիրների թվով առաջ անցավ նաև Չինաստանից


21:16 , 19 ապրիլ, 2020
Ապրիլի 19-ին Թուրքիան թագավարակի վարակակիրների թվով առաջ անցավ նաև Չինաստանից: Այսպիսով ապրիլի 19-ին Թուրքիայում գրանցվել է թագավարակի 3 977 նոր դեպք՝ ընդհանուր թիվը հասցնելով 86 306-ի, և մահվան 127 դեպք, ընդհանուր թիվը հասցնելով 2017-ի:
Թուրքիայում թագավարակը նաև ավելի «երիտասարդ» է, այստեղ վարակակիրների միջին տարիքը 57.4 է, իսկ մահացածներինը՝ 65.9