Խոսնակը բավական էր ասեր, որ իրա կիքսն ա, ներողություն խնդրեր ու թեման փակվեր


20:38 , 19 ապրիլ, 2020
Իշխանությունը կրիտիկական իրավիճակում երեք տիպի արձագանք ա տալիս ըստ հերթականության՝ ծաղր, մուննաթ/վիրավորանք/ագրեսսիա, պատասխանատվության տակից պլստալու փորձ։ Հ1-ի շուրջ սկանդալի օրինակով դա լավ էրևում ա կակ ռազ։ Հ1-ի աշխատողը զգուշացնում ա վարչապետի խոսնակին, որ ռեք ա գնում, խոսնակը դա չի ընկալում ու չի զգուշացնում, արդյունքում ողջ քարոզչական ներուժը միտվում ա «Հ1-ը դավաճաններից մաքրելու» կոչերին։ Այնինչ, խոսնակը բավական էր ասեր, որ իրա կիքսն ա, ներողություն խնդրեր ու թեման փակվեր։ Վերջ ի վերջո, վարչապետի ծծովի կոնֆետ ուտելը որ սաղս տեսանք, աշխարհը փուլ չեկավ, դրանից բեթար բաներ էլ ենք տեսել։ Բայց չէ, բուլլինգի ա ենթարկվում տեխնիկական աշխատողը, որը իրա աշխատանքն էր անում։ Կարող ա դաժե աշխատանքից դուրս գա դրա համար։ Կարող ա հետո դաժե հետ բերեն։ Էն մաքսատան դրոշի պատմության պես։ Բայց երկու տարում թվով երրորդ խոսնակը տենց էլ չի վերցնի իր վրա պատասխանատվությունը, թայֆեն էլ մեջքին կկանգնի դա խազ։