Կորոնավիրուսի հետևանքով ողջ աշխարհում մահացել է ավելի քան 160 000 մարդ. Worldometers


18:43 , 19 ապրիլ, 2020
Նոր տեսակի Covid-19 կորոնավիրուսի հետևանքով ողջ աշխարհում մահացել է 161 138 մարդ: Այս մասին վկայում են worldometers կայքի տվյալները:

Ըստ պարբերաբար թարմացվող տվյալների՝ համաճարակի բռնկման պահից ի վեր վարակվել է 2 347 887 մարդ, որոնցից ապաքինվել է 605 718-ը: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 1 581 031 մարդ, որոնց 3 տոկոսը (55 145) ծանր վիճակում է գտնվում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է ավելի քան 200 երկրում:

Հիվանդության հետևանքով ամենից շատ զոհեր են գրանցվել ԱՄՆ-ում (ավելի քան 39 000), Իտալիայում (23 227), Իսպանիայում (20 453), Ֆրանսիայում (19 323), Մեծ Բրիտանիայում (15 464):