Ով և ինչից է ցանկանում շեղել հանրության ուշադրությունը. Սերժ Սարգսյանի գրասենյակ


15:47 , 18 ապրիլ, 2020

armeniasputnik.am-ը գրում է․

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը հռետորական հարց է ուղղել Քոչարյան–Սարգսյան հանդիպման մասին լուրեր տարածող «անանուն աղբյուրին»։

«Հրապարակն» իր հերթական հրապարակման մեջ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակների կողմից հերքումից հետո էլ շարունակում է ճշմարտություն համարել Նիկոլ Փաշինյանի կազմակերպմամբ և հովանավորմամբ ԱԱԾ-ում նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև իբրև թե տեղի ունեցած հանդիպման մասին տեղեկատվությունը և նույնիսկ խոստանում նոր մանրամասներ հայտնել այդ «հանդիպման» վերաբերյալ: Sputnik Արմենիան դիմել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակ հարցով, թե ի՞նչ նոր մանրամասներ կարող է հրապարակել լրատվամիջոցը:

«Մենք, ինչպես տեղեկացա՝ նաև երկրորդ նախագահի գրասենյակը, արդեն հստակ արտահայտվել ենք այս կապակցությամբ` հերքելով լրատվամիջոցի տարածած ապատեղեկատվությունը: Կարող ենք, իհարկե, հասկանալ, «ՔԿՀ աղբյուրի» անվան տակ թաքնվող անանուն ինչ-որ մեկի կողմից կասկածելի նպատակներով հորինվածքներ հրապարակ նետելու դրդապատճառները, հին և արդեն ձանձրալի հեքիաթները` Նիկոլ Փաշինյան-Սերժ Սարգսյան փոխհամաձայնեցված խաղի մասին, որ հիմա էլ Ռոբերտ Քոչարյանով են համալրում, բայց չենք պատրաստվում այսուհետ ուշադրության արժանացնել այս թեման` պարզապես չնպաստելու դրա հեղինակի մտադրությունների իրականացմանը»,- կայքի հարցմանն ի պատասխան ասաց գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը:

Նա նաև հռետորական հարց է ուղղում այդօրինակ լուրեր տարածող «անանուն աղբյուրին»՝ ինչո՞ւ է ինչ-որ մեկին կրկին խիստ անհրաժեշտ թվացել այս պահին հրապարակ նետել նման հորինվածքներ` ինչի՞ց է ցանկանում շեղել հանրության ուշադրությունը այդ անանուն աղբյուրը, ի՞նչն է այս պահին այդքան վախեցնում և մտահոգում նրան, և ոչ միայն նրան: Մերի Հարությունյանը «Հրապարակի» խմբագրության առաջարկում է այս հարցերի պատասխանները գտնել սեփական հետաքննությունն անցկացնելու
Հանձնաժողովի նիստին գալու իմ որոշումն ամբողջովին արդարացված էր. Սերժ Սարգսյան
«Ինչ վերաբերում է ՀՀ երրորդ նախագահին, ապա նրա պաշտպանական թիմը «Հրապարակի» լրագրողի հարցմանն ի պատասխան փոխանցել է նախագահ Սարգսյանին վկայի դատավարական կարգավիճակով ԱԱԾ հրավիրելու և հարցաքննելու մասին տեղեկատվությունը, որը տեղ է գտել հրապարակման մեջ»,- ասաց Հարությունյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։