Կորոնավիրուսի համավարակը կարող է աշխարհում սուրճի դեֆիցիտի հանգեցնել․ Bloomberg


11:58 , 18 ապրիլ, 2020

Tert.am-ը գրում է․ 

Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածումը կարող է տնտեսական խնդիրների՝ մասնավորապես աշխարհում սուրճի պակասության հանգեցնել, հայտնում է Bloomberg գործակալությունը։

Փորձագետների կարծիքով, որոնց հղում է անում գործակալությունը, «մտավախություններ կան, որ սուրճի հատիկների հավաքման համար բավականաչափ աշխատողներ չեն լինի»։

Եվ չնայած որ համաշխարհային շուկա սուրճ մատակարարող Լատինական Ամերիկայի երկրներում կորոնավիրուսով վարակման դեպքերը դեռևս զգալիորեն քիչ են Եվրոպայի և ԱՄՆ-ի համեմատ՝ արդեն այժմ էլ հիվանդությունը սպառնում է սուրճի պլանտացիաներն առանց աշխատողների թողնել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։