Tert.am-ը գրում է.
Սիրիական Քուրդիստանի վարչախումբը ուրբաթ հաստատել է նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքի մասին: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում տալով Rudaw Media Network մեդիա խմբին:
Հրապարակված հայտարարությունում նշվում է, որ Էլ Հասաքե քաղաքի բնակիչ, 53-ամյա տղամարդը մահացել է ապրիլի 2-ին: Սկզբում պացիենտը հոսպիտալացվել է մասնավոր կլինիկա, ինչից հետո նրան տեղափոխել են Էլ-Ղամիշլիի հանրապետական հիվանդանոց: Նախատեսվում էր տղամարդուն տեղափոխել Դամասկոս թեստ հանձնելու համար, սակայն վերջինս մահացել է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։