Ժամանակակից ֆիլմարտադրությունում մեծ արագությամբ զարգանում են կինոկոմիքսները, անհամար ռեմեյքները և սիկվելները։ Սա նշանակում է, որ ֆիլմի ֆինանսական հաջողությունն ավելի շատ կախված է կազմակերպության ապրանքանիշից, քան դերասանական կազմից։ Սակայն Հոլիվուդում դեռևս մնացել են աստղեր, որոնք իրենք իրենցով համարվում են որակյալ ֆիլմերի երաշխավոր։
Դերասանուհին իրեն շատ լավ է դրսևորում նաև կատակերգություններում։ Ներկայումս մի շարք անհաջողություններից հետո հաջողությունը կրկին վերադարձել է Սանդրայի մոտ։ Սանդրան Օսկար է ստացել «Անտեսանելի կողմը» և «Ձգողականություն» ֆիլմերի համար։ Ամենաշատ գումարը հավաքվել է «Մինյոններ» մուլտֆիլմի ժամանակ։ Հավաքված գումարը կազմել է մոտ 1.1 միլիարդ դոլար։
Դուեյն Ժայռ Ջոնսոնն այս անունը վաստակել է ոչ միայն իր արտաքին կառուցվածքի համար։ Իր համար ամրագրելով մարտաֆիրմերի խարիզմատիկ հերոսների դերերը՝ նա անընդհատ ապացուցում է, որ վստահելի դերասան է։ Հանդիսատեսը նույնպես սիրում է այս դերասանին, այնպես որ նրա մասնակցությամբ ֆիլմերը մեծ դիտողականություն են ապահովում։ Այսպես, «Ֆորսաժ 7» ֆիլմի կոմերցիոն հաջողությունը կազմում է 1.5 միլիարդ դոլար։
Դի Կապրիոն Հոլիվուդը գրավել է ավելի քան 20 տարի առաջ։ Դերասանին համաշխարհային ճանաչում բերեց 1997 թվականին նկարահանված «Տիտանիկ» ֆիլմը։ Նա փայլել է և՛ Սկորսեզեի մոտ, և՛ Տարանտինոի մոտ, և՛ Նոլանի մոտ։ Դերասանի մարմնավորած տարբեր դերերը շարունակում են զարմացնել հեռուսադիտողներին։ Նրա ֆինանսական ցուցանիշները նույնպես տպավորիչ են. «Տիտանիկ» ֆիլմը հավաքել է ավելի քան 2.1 միլիարդ դոլար։
Թոմ Կրուզի կարիերայի ողջ ընթացքում նրա մասնակցությամբ 21 ֆիլմեր ունեցել են 200 միլիոն դոլարից ավելի եկամուտ։ Նա ոչ միայն դերասան է, այլ նաև ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ Սակայն նրան ամենաշատ փառքը բերել է «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարը, որտեղ Թոմը գլխավոր դերակատարն է։ Ֆիլմը հավաքել է ավելի քան 695 միլիոն դոլար։
Ամերիկյան ֆիլմարտադրության ամենահաջողված դերասանը համարվում է Ուիլ Սմիթը։ Նրա մասնակցությամբ ֆիլմերը միջինում հավաքում են 127 միլիոն դոլար, իսկ ամենաշատ գումարը հավաքել է «Անկախության օրը» ֆիլմը՝ 817 միլիոն դոլար։ Վաստակելով կատակերգությունների դերասանի ամպլուա՝ նա նկարահանվում է նաև լուրջ ֆիլմերում, ինչպես նաև կինոկոմիքսներում։ Երկրպագուների սերը նրա հանդեպ անսահման է։