Հատապտուղներով ալկոհոլային թեթև ու աննկարագրելի համեղ ըմպելիք


18:45 , 17 ապրիլ, 2020

Հատապտղային այս ըմպելիքն աննկարագրելի համեղ է։

Այն տնային պայմաններում շատ հեշտ է պատրաստվում, իսկ արդյունքը գերազանցում է բոլոր սպասելիքները։

Անհրաժեշտ բաղադրիչներ

Պատրաստման եղանակը

1. Շաքարավազի վրա տաք ջուր լցրեք, որ շաքարը հավասարաչափ հալչի։

2. Ավելացրեք լվացած և չորացրած ամբողջական հատապտուղները։

3. Ավելացրեք սպիրտը և զինվեք համբերությամբ։

4. Այս ամբողջը պետք է տեղավորվի 3 լիտրանոց բանկայի մեջ։ Փակեք կապրոնից կափարիչով և 10-14 օրով դրեք տաք տեղ։

5. Այս ընթացքում մրգերը կտան իրենց գույնը, համը, բույրը, իսկ իրենք կնստեն հատակին։ Զգուշությամբ, որպեսզի նստվածքը չխառնվի, լցրեք թափանցիկ հեղուկը այլ տարայի մեջ։ Տեղավորեք գինու շշերի մեջ և վայելեք ընկերների հետ։

6. Ըմպելիքի թնդությունը 18-22 աստիճան է ստացվում՝ կախված հատապտուղներից։