Մոսկվայում ընտանիքը չի ընդունել տարեց անդամին՝ վախենալով կորոնավիրուսի վարակից. ՏԱՍՍ


01:01 , 18 ապրիլ, 2020

Shantnews.am-ը գրում է․

Մոսկվայում ընտանիքը երես է թեքել 96-ամյա թոշակառուից, երբ նրան դուրս են գրել բուժհաստատությունից և ցանկացել են վերադարձնել տուն։ Հիմա տարեց թոշակառուին տեղավորելու են պանսիոնատում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Տարեց կնոջը հիվանդանոց էին տեղավորել բոլորովին այլ ախտանշաններով, սակայն ավելի ուշ այդ հիվանդանոցը վերապրոֆիլավորել են։ Այն սկսել է ընդունել կորոնավիրուսով վարակվածներին, իսկ նախկին պացիենտներին տեղափոխել են այլ հիվանդանոց։

Ընտանիքը, սակայն, վախենում է, որ տարեց կնոջ մոտ հնարավոր է՝ լինի կորոնավիրուս։