Ցերեկույթ հաղթանակ կերտած և հաղթանակ կերտող մարտիկների մասնակցությամբ


18:22 , 17 հուլիս, 2013

2013 թվականի մայիսի 9-ին Հայկական Լեգեոն կազմակերպության և Անկախության ազատամարտիկների համատեղ ջանքերով կազմակերպվեց մայիսյան եռատոնին նվիրված ցերեկույթ: Անկախության բանակի ազատամարտիկները այցելեցին Երևանում տեղակայված X զորամաս: Միջոցառմանը ներկա էր նաև ազգային հերոս Մովսես Գորգիսյանի այրին՝ Ռուզաննա Գորգիսյանը: