Երկրորդ համաշխարհայինի հերոսը տոնում է ծննդյան 107-ամյակը կարանտինում, առանց հարազատների. հերոսն իսպանական համաճարակին էլ է դիմացել (Photo)


19:30 , 17 ապրիլ, 2020

Այսպես թե այնպես, կորոնավիրուսային պանդեմիան բոլորիս է հասել: Նույնիսկ առողջ մարդիկ ստիպված են փոխել իրենց սովորությունները՝ հարմարվելով կարանտինային միջոցառումներին և մեկուսացմանը: Շատ երկրներում արգելվում է այցելել վտանգի տակ գտնվող տարեց հարազատներին, այդ իսկ պատճառով անգլիացի վետերանը, որը վերապրել է իսպանական համաճարակը և Երկրորդ աշխարհամարտը, ստիպված է եղել միայնակ նշել ծննդյան տարեդարձը:

Ցավոք, հարազատները չէին կարողացել գալ և անձամբ շնորհավորել նրան ծննդյան 107-րդ տարեդարձի կապակցությամբ, բայց տոն էին կազմակերպել նրա համար այն ապաստարանում, որտեղ նա ապրում է:

Քրիստինա Քենդլիշը՝ South Devon-ի տնօրենն ասում է.

«Ռեջին բոլորը սիրում են: Մենք բոլորս շատ ուրախ ենք, որ նա մեզ մոտ է և տոնում է ծնունդը:

Առկա առողջական ճգնաժամը, իհարկե, շատ դժվար է ծերանոցների աշխատողների և հյուրերի համար, ինչպես նաև նրանց սիրելիների համար, ովքեր չեն կարող այցելել իրենց: Մեզ համար առաջնահերթություն է պաշտպանել հյուրերին և ապահովել նրանց անվտանգությունն այս դժվարին ժամանակահատվածում, բայց մենք երաշխավորում ենք, որ Ռեջին կուրախանա, և որ նա կնշի իր ծննդյան տարեդարձը ընկերների շրջանակում»:

Ռեջը ծնվել է Առաջին աշխարհամարտի բռնկումից մեկ տարի առաջ և վերապրել իսպանական գրիպի համաճարակը: Նա 21 տարեկան էր, երբ Գերմանիայում իշխանության եկավ Ադոլֆ Հիտլերը: Իր կյանքի ընթացքում Ռեջը տեսել է 21 վարչապետի և չորս միապետի փոփոխություն: