Հայաստանը պատրաստվում է 13 մլն 400 հազար եվրո վարկ վերցնել


12:42 , 17 ապրիլ, 2020

Panorama.am-ը գրում է․

«Հայաստանը պատրաստվում է 13 մլն 400  հազար եվրո վարկ վերցնել՝ կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման համար»,- խորհրդարանում ասաց Տարածքային  կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա տեղեկացրեց, որ 2019 թվականի հոկտեմբերին ստորագրված վարկային համաձայնագրում ընդգրկված է վերանորոգման ենթակա 450 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհի մի հատվածը։

Ըստ Պապիկյանի, եթե համաձայնագիրը խորհրդարանը վավերացնի, ապա կիրականացվի շուրջ 65 կմ երկարությամբ թվով 12 ճանապարհահատվածների վերանորոգում, որոնք կընդգրկեն ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։