Հարց մասնագետին: «Ի՞նչ է նշանակում սեռական օրգաններում քորն ու ծակոցը»


19:00 , 17 հուլիս, 2013

Հարց: Հարգելի բժիշկ Շահրամանյան:

Արդեն քանի ամիս է՝ սեռական օրգաններում պարբերաբար քոր և ծակոց եմ զգում: Սկզբում ուշադրություն չէի դարձնում, բայց հիմա շատ է անհանգստացնում: Ի՞նչ խորհուրդ կտաք:

 
Հարցին պատասխանում է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը:

Ձեր նկարագրած պատկերը կարող է պայմանավորված լինել սնկային ախտահարմամբ կամ բորբոքումով: Նման դեպքերում է ցանկալի է կատարել սեռավարակների ստուգում: Հատուկ ուշադրություն է պետք դարձնել սեռական օրգանների հիգիենային /օրը 2 անգամ լվանալ գոլ ջրով` օգտագործելով ինտիմ հիգիենայի համար նախատեսված գելեր/, օգտակար են նաև երիցուկի թուրմով լվացումները: Սրանք այն միջոցներն են, որոնք կարելի է կիրառել` առանց տեսնելու և հետազոտելու: Սակայն որոշ դեպքերում /բարդացած/ անհրաժեշտ է կատարել հատուկ սեքսոլոգիական հետազոտություն` պատճառնեռրը պարզելու և համապատասխան բուժում նշանակելու համար: Առողջ եղեք: