Քոչարյան Անդոն արագ-արագ կրկնում է, թե Սերժ Սարգսյանը չի կարող իր հանձնաժողովին հարցեր տալ


23:38 , 16 ապրիլ, 2020

Քոչարյան Անդոն արագ-արագ կրկնում է, թե Սերժ Սարգսյանը չի կարող իր հանձնաժողովին հարցեր տալ, և, առհասարակ, հանձնաժողովում հարցերն ինքն է տալիս: Բայց այնքան ողորմելի է Քոչարյան Անդոն, որ մյուս կողմից էլ չի մոռանում ասել, որ Սերժ Սարգսյանին հրավիրել են զրույցի: Այսինքն՝ ոչ հարցաքննության: Գող՝ սիրտը դող, ինչպես ասում են: Հույս ունենք, որ Սերժ Սարգսյանը, երբ տեղը գա կհրապարակի այն տեսագրությունը, որ իր պահանջով պետք է կատարվի հանձնաժողովի նիստում և մենք կտեսնենք՝ հարցեր տվե՞լ է հանձնաժողովին, թե այս անգամ էլ Քոչարյան Անդոն ճիշտ էր, ու ինքը սխալվեց: Առաջ անցնելով ասեմ՝ ես համոզված եմ, որ սա լինելու է Քոչարյան Անդոյի հանձնաժողովի վերջին նիստը: