Իննա Խոջամիրյանը գաղտնի նշանադրվե՞լ է


20:45 , 16 ապրիլ, 2020

Իննա Խոջամիրյանի և Վահե Զիրոյանի սիրավեպի մասին սկսեցին խոսել այն ժամանակ, երբ զույգը սկսեց նկարահանվել «Երկուսով» հեռուստասերիալում: Զույգը բազմիցս հերքել է հավանական սիրավեպի մասին լուրերը, բայց պապարացիները նրանց բռնացրել են թևանցուկ քայլելիս:

Զույգը մինչ այժմ իրենց հարաբերությունների մասին պաշտոնական ոչ հերքում, ոչ հաստատում է տարածել։ Սակայն վերջերս Իննա Խոջամիրյանի ձախ ձեռքի մատնեմատին սկսել է նշանադրության մատանի երևալ։