Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունը ուզում են օգտագործել ինքնահաստատվելու համար


16:40 , 17 հուլիս, 2013

Պարզվում է, որ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունը շատերն են ուզում օգտագործել՝ ինքնահաստատվելու համար: Ոչ ոք Հրաչյա Հարությունյանի վրայից մեղքի բաժինը չի հանում, ոչ ոք նրան լիակատար անմեղ չի հռչակում: Նա ունի որոշակի պարտավորվածություն ճանապարհ դուրս գալուց առաջ և ընթացքում, հետևաբար նրա ապագա պատիժը պիտի լինի իրավաչափ: Սակայն զարմանալի է, որ ոմանք շարունակում են իբրև թե արդարամտության ցույցեր անել՝ այսպես նկատի դարձնելով ինքնահաստատման տղայական կեցվածքը:
Ահավասիկ դրանցից մեկը, որը գրառում է թողել կայքերից մեկում տեղադրված իմ գրության տակ.
Геворг Аматуни · Top Commenter · Ереван
Հասկացանք, Հ.Հարությունյանը հերոս է, քանի որ փրկել է մոտ 20 մարդու կյանք, մնաց դրանում համոզել 18 զոհվածների հարազատներին և ամենակարևորը այդ ռուս անհասկացող իրավապահներին, որոնք առ այսօր սխալմամբ կարծում են, որ մեքենայի ղեկը բռնելուց հետո,այլևս վարորդն է պատասխան տալիս տվյալ մեքենայի համար, բացառապես վարորդն է իր մեքենայի տեխնիկական վիճակից, ճանապարհային և եղանակային պայմաններից, երթևեկության խտությունից ելնելով ընտրում իր վարած մեքենայի արագությունը, քանի որ գործատուները նրա կողքին չեն այլ իրենց գրասենյակներում, ինչ վերաբերվում է <մեքենայի շահագործումը արգելված էր>, <մեքենան հաշվառումից հանված էր>, <մեքենան հավաքված էր երեք տարբեր մեքենաներից > կարգի հեքիաթներին, դրանք միայն հեքիաթներ են, իրականությունը ցավոք այլ է`մեքենան եղել է գերբեռնված, վարորդը զարգացրել է բարձր արագություն, հնարավոր է եղել են անսարք արգելակներ(ինչի մասին վարորդը չէր կարող չիմանալ) ինչի արդյունքում ծանր հետևանքներով ՃՏՊ, իսկ այն լայ-լայները թե վարորդը արել է ամեն ինչ պատահարը կանխելու համար, ապա ես կասեի ընդհակառակը նա հասկանալով որ այլևս անհնար է կանխել ավտոբուսի հետ ընհհարումը իր կյանքը փրկելու նպատակով լքել է խցիկը ( КамАЗ-ի առաձնահատկություններից մեկն էլ այն է, որ նույնիսկ միջին ուգնության ճակատային հարվածի դեքում խցիկում գտվողի կենդանի մնալու հավանականությունը=0):Իհարկե խորապես ցավակցում եմ և Հրաչյաին և նրա հարազատներին, առավել ևս 18 անմեղ զոհերի հարազատների, բայց իրադրությանը պետք է սթափ նաել: