16:36 , 17 հուլիս, 2013
Ռուսաստանի դեսպանատան առջև մեկնարկել է բողոքի ցույցն ընդդեմ ազգությամբ հայ Հրաչյա Հարությունյանի ստորացումների: Ներկայումս դեսպանատան առջև հավաքված է թվով մոտ 40 հոգի: Ակցիան նախաձեռնել է Հայազն կուսակցությունը: Այստեղ են նաև մի քանի ազատամարտիկներ: Ցույցն ընթանում է խաղաղ: Ցուցարարները բերել են խալաթ, որը նրանք տեղադրել են Կոմայգու ճաղերի վրա: Հնչում է հիմանական 3 կոչ՝ արդար դատավարություն, անմարդավայել վերաբերմունքի կրկնության բացառում, ռուսական մեդիաներում հայատյացության ալիքի կանխում: Ցուցարարների ձեռքում կա նամակ, որը նրանք պատրաստվում են հանձնել դեսպանին:

