ԱԺ նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին հարցը


10:06 , 16 ապրիլ, 2020

ԱԺ-ում շարունակվում է հերթական քառօրյան։ Այսօրվա նիստում ընդգրկված են «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցեր և այլ հարցեր։