Կորոնավիրուսը ընդամենը կատալիզատորի դեր է խաղում, իսկ փոփոխություններն առանց այդ վիրուսի էլ լինելու էին


02:47 , 16 ապրիլ, 2020
Այսօր շատերը (այդ թվում նաև շատ երկրների ղեկավարներ) պնդում են, որ կորոնավիրուսից հետո կյանքն այլ է լինելու: Ճիշտն ասած ես էլ եմ կարծում, որ շատ բաներ կփոխվի` թե մարկանց մտածելակերպի, թե մոտեցումների և թե փոխհարաբերությունների մեջ: Բայց եթե մի փոքր խորանանք` կհասկանանք, որ կորոնավիրուսը ընդամենը կատալիզատորի դեր է խաղում, իսկ փոփոխություններն առանց այդ վիրուսի էլ լինելու էին: Ասածս կհաստատեն իմ սերնդակիցներն ու ավելի մեծ սերնդի ներկայացուցիչները, որ առանց որևէ վիրուսի այսօր կյանքը լրիվ այլ է, քան 90-2000-ականներին; Էլ չեմ խոսում այն մասին, որ ,օրինակ, 70-ականների մասին իրական պատմությունները մեր երեխաները ընկալում են որպես նախնադար: Այնպես որ փոփոխություններից մի վախեղեք: Ինչի այսպիսի բաներ ենք տեսել: Прорвемся. Никуда не денемся