Ինչպիսի՞ն կլինի աշխարհը կորոնավիրուսից հետո․ Աննա Աբրահամյան (Video)


23:35 , 15 ապրիլ, 2020

Tert.am-ը գրում է.

Կորոնավիրուսն իր մասշտաբներով համեմատվում է ոչ թե յոթ-ութ տարին կրկնվող վիրուսների հատ, այլ շատ ավելի լուրջ վիրուս է այն, որն ամենալուրջ բացիլներից մեկն է։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է միջազգայնագետ Աննա Աբրահամյանը:

Անդրադառնալով կորոնավիրուսի աշխարհաքաղաքական նշանակությանը՝ Աննա Աբրահամյանն ասել է. «Մենք տարիներ անց կլսենք՝ իրականում ինչու՞ և ինչպե՞ս ստեղծվեց կորոնավիրուսը: Համամիտ եմ այն տեսակետի հետ, որ սա հարյուր տարին մեկ մարդկությանը նետված մարտահրավեր է»:

Աննա Աբրահամյանը համակարծիք է ԱՀԿ-ի կոչի հետ, որով ասվում էր, որ աշխարհում այս համավարակի օրերին պետք է դադարեցվեն պատերազմները․ «Հայաստանում, ցավոք սրտի, նոր են ծանոթանում միջազգային տենդեցներին։ Լեգիտիմ է այն հարցը, որ թվային տեխնոլոգիական դաշտում հայտնված հարուստ միջազգային կազմակերպությունները ՄԱԿ-ի ու մի շարք միջազգային իրավունքով սահմանաված կառույցների շրջանակից դուրս փորձում են ուղղորդել պատվաստումները»։

Հարցին՝ ի՞նչ ենթատքեստ ունի այս ամենում Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի միջև «նավթային պատերազմի» դադարեցման շուրջ համաձայնությունը, որն ԱՄՆ-ի նախագահը որակեց հրաշալի գործարք՝ Աննա Աբրահամյանը պատասխանել է․ «Նավթի գնի հետ կապված պետք է մի քիչ սպասել, որպեսզի հասկանանք՝ ինչ գլխագին է կողմերից յուրաքանչյուրը վճարել այս գործարքի համար»։

Դիտարկմանը՝ կորոնավիրուսից հետո աշխարհն ու իրավիճակն ինչպիսին կլինի, Աննա Աբրահամյանը նշել է․ «ՄԱԿ-ի մշտական անդամ-երկրները պատրաստակամ են գոնե սեպտեմբերին հանդիպել ու կայացնել քաղաքական, տնտեսական դերերի վերաբաշխման քարտեզ։ Ես գտնում եմ, որ մեզ սպասվում է դրական տեղաշարժ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ