16:03 , 17 հուլիս, 20131in.am-ը գրում է.
Գերմանական Bild պարբերականի փոխանցմամբ՝ Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Լյուցերն»-ի դեմ ընկերական խաղում ստացած վնասվածքը կարող է լուրջ լինել:
Իր թիմի երրորդ գոլը խփելիս Հենրիխը ոլորեց հենման աջ ոտքը, իսկ ընդմիջմանը փոխարինվեց: Հեղինակավոր պարբերականը տեղեկացնում է, որ Մխիթարյանը կարող է շարքից դուրս մնալ 3 շաբաթով:
Այդ դեպքում նա չի կարողանա մասնակցել Գերմանիայի Սուպերգավաթի խաղարկության «Բորուսիա» - «Բավարիա» հանդիպմանը, որը կայանալու է հուլիսի 27-ին:
Այս կապակցությամբ պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա: