Չեմ հիշում, որ Մնացականյանը երբևէ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կամ Արցախի Հանրապետություն բառակապակցությունը օգտագործած լինի


19:43 , 15 ապրիլ, 2020
ԱԺ-ում ԱԳ նախարար Մնացականյանին Արցախի Հանրապետության ընտրությունների հետ կապված հարց են տալիս, ու նա հայտարարում է, որ Արցախի ժողովուրդը ընտրում է իր ղեկավարներին՝ իրենց ՀԱՆՐԱՅԻՆ կյանքը կարգավորելու համար: Ուշադրություն դարձրեք, ոչ թե ՊԵՏԱԿԱՆ բառն է օգտագործում, այլ ՀԱՆՐԱՅԻՆ բառն է օգտագործում, այսինքն իր համար Արցախի ժողովուրդը պետականությունից զուրկ ինչ որ հանրույթ է, ասել է թե ՀԱՄԱՅՆՔ է. նա փաստորեն ասում է այն, ինչը որ արդեն 30 տարի է ադրբեջանական կողմն է պնդում:
Ես օրինակ չեմ հիշում, որ Մնացականյանը երբևէ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կամ Արցախի Հանրապետություն բառակապակցությունը օգտագործած լինի, նա ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ բառը միշտ մոռանում է, և մոռանում է ոչ այն պատճառով, որ մոռացկոտ է շատ , այլ այն պատճառով, որ ադրբեջանական կողմին (ու ոչ միայն) չզայրացնի հանկարծ: