Արցախում թեստավորվել է 16 քաղաքացի, որոնց մոտ կորոնավիրուս չի հաստատվել


18:24 , 15 ապրիլ, 2020

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ համաձայն երկրի Առողջապահության նախարարության տվյալների՝ այսօրվա ընթացքում թեստավորված 16 քաղաքացու COVID-19 հետազոտման թեստի արդյունքները բացասական են, այսինքն՝ հետազոտության արդյունքում կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:

Միաժամանակ տեղեկացնում են, որ այդ 16 քաղաքացու թվում են եղել նաև վարակի դեպքով Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված երկու քաղաքացի, որոնց դեպքում ըստ էության, իրականացվել է կրկնակի թեստավորում (առաջին թեստավորումն իրականացվել էր մեկուսացնելուց հետո):

Ըստ գործող ընթացակարգի՝ վաղը վերոնշյալ երկու վարակակիրները կրկին կթեստավորվեն և թեստավորման բացասական արդյունքների դեպքում դուրս կգրվեն: