Ամեն կարգավիճակ համապատասխան վարքականոն և արտահայտչամիջոց է պահանջում


16:51 , 15 ապրիլ, 2020
Հայաստանում գրանցված կրոնական որևէ կազմակերպության ղեկավարի խոսքերը և գործերը մեկնաբանելիս հատկապես ՀՀ պաշտոնատար անձինք հարկ է, որ մնան պոլիտկոռեկտության կամ, հայերեն ասած, քաղաքավարության սահմաններում: Դա է պահանջում առաջին հերթին պետական շահը: Ամեն կարգավիճակ համապատասխան վարքականոն և արտահայտչամիջոց է պահանջում: