Ո՞վ է ստում՝ Փաշինյա՞նը, թե՞ նրա պատգամավորը (Photo)


14:05 , 15 ապրիլ, 2020

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել իր facebook-յան էջում, որը վերնագրել է՝ «Հեղափոխությունից առաջ և հետո. Սաշիկի կամերաները»։

Բացարձակապես որևէ նպատակ չունեմ պաշտպանելու նախկին նախագահի եղբորը, բայց արդարության կողմնակից եմ և նպատակ չունեմ Փաշինյանի շուրթերից դուրս եկած ամեն մի խոսքին հավատալու, քանի որ բազմիցս եմ բացահայտել, թե ինչպես է Հայաստանի վարչապետը շատ անգամներ ստել, կեղծել տվյալները, մանիպուլյացիաների դիմել և ջնջել կամ փակել իր facebook-յան էջում արված գրառումները։

2019 թ․-ին գոնե երկու անգամ անդրադարձ է եղել արագաչափերի սեփականատիրոջ հարցին, և երկու անգամ էլ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր և նախկին բարձրաստիճան ոստիկան, ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը հերքել է այն լուրերը, որ արագաչափերի բիզնեսը պատկանել է Սաշիկ Սարգսյանին։ Parliamentmonitoring-ի լրագրողի ճշտող հարցին, թե, այսինքն, հերքո՞ւմ եք հայտարարությունները, թե Ալեքսանդր Սարգսյանն առնչություն ունի այդ ամենին, նա կարճ պատասխանել է՝ այո։

Հարց է առաջանում՝ կա՛մ Փաշինյանն է կրկին ստում, կամ էլ նրա պատգամավորը։

Հ.Գ. Հինգ հոգով նույն հարցի վերաբերյալ վեց երգ են երգում ու այս մակարդակով երկիր են ղեկավարում։