Այսօր 6 ժամով դադարեցվել է Կոտայքի մարզի մի քանի համայնքների գազամատակարարումը


13:16 , 15 ապրիլ, 2020
Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 15-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 17.00-ն դադարեցվել է Կոտայքի մարզի Կաթնաղբյուր, Արամուս, Կամարիս և Գեղաշեն գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:        

Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայությունը: