«Տենց ձե՞ռ ա տալիս ձեզ». Սամվել Բաբայանն արհամարհեց Մասիս Մայիլյանի կոչը․ «Հրապարակ»


11:29 , 15 ապրիլ, 2020

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղի ունեցավ Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Չնայած Արցախում արտակարգ իրավիճակի հայտարարմանը, բոյկոտի կատաղի կոչերին եւ կորոնավիրուսի առաջին դեպքերի արձանագրմանը, մասնակցության բավականին բարձր ցուցանիշ գրանցվեց՝ մոտ 44 տոկոս:

Ուշագրավ էր հատկապես Սամվել Բաբայանի քվեարկությունը․ ի հեճուկս առաջին փուլում իր դաշնակից Մասիս Մայիլյանի բոյկոտի կոչի, Բաբայանը երեկ գնացել էր ընտրատեղամաս եւ կատարել իր ընտրությունը: Իսկ լրագրողների համառ պնդումներին, թե ում է տվել իր ձայնը, ոչ հստակ ու հեգնական պատասխան էր տվել․ «Քվեարկել եմ Մասիս Մայիլյանի օգտին՝ տենց ձե՞ռ ա տալիս ձեզ»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 15.04.20թ. համարում։