Ռուսաստանում 293 մլն ռուբլիով վաճառքի է հանվել Lamborghini Centenario մոդելի մեքենա


05:43 , 15 ապրիլ, 2020

Ռուսական Auto.ru առցանց հարթակում հայտարարություն է հայտնվել 2017 թվականի արտադրության Lamborghini Centenario մակնիշի մեքենայի վաճառքի մասին:

Ինչպես փոխանցում է motor.ru-ն, մեքենան վաճառքի է հանվել 292 984 922 ռուբլով: Նշվում է, որ մինչ օրս դա ամենաթանկարժեք մեքենան է, որը վաճառքի է հանվել Ռուսաստանում: Ողջ աշխարհում այս հիպերմեքենայից 20 օրինակ կա:

Lamborghini Centenario մոդելը, որի անվանումը թարգմանաբար նշանակում է «հարյուրամյա», թողարկվել է 2016 թվականին՝ իտալական մեքենաշինական հսկայի հիմնադիր Ֆեռուչո Լամբորգինիի 100-ամյակի առթիվ և թողարկվել է 20 օրինակով:

Այն ժամանակ նորագույն ավտոմեքենայի արժեքը կազմում էր 1.75 մլն եվրո: Ողջ խմբաքանակը գնվել էր նախքան մեքենայի շնորհանդեսը: