Իտալացին փախել է տնից, որպեսզի կարանտինն ընտանիքի հետ չանցկացնի


04:47 , 15 ապրիլ, 2020

Ֆլորենցիայում ոստիկանությունը կանգնեցրել է հեծանվորդի, ով, չնայած կարանտինի խստագույն պայմաններին, դուրս է եկել իր բնակության վայրից՝ քաղաքից դուրս միայնակ մարզվելու համար, գրում է La Repubblica di Firenze-ն:

Իտալացին նշել է, որ նա պարզապես «փախել է» տնից, քանի որ այլևս ուժ չուներ վիճաբանելու կնոջ և դուստրերի հետ:

«Ավելի լավ է տուգանք վճարել, քան նրանց հետ տանը լինել»,- ասել է կարանտինը խախտողը:

Իրավապահները, չնայած տղամարդու անկեղծ խոստովանությանը, տուգանել են հեծանվորդին և հորդորել են վերադառնալ տուն: