«Թավշյա» մակրոտնտեսագիտություն


15:39 , 14 ապրիլ, 2020

Եթե փողը բաժանվի շարքային մահկանացուներին, այսինքն՝ հպարտ քաղաքացիներին, ապա տեղի կունենա փողի արժեզրկում։ 10 հազար դրամ ստացողը 100 հազար դրամ ունենալուց հետո կդժբախտանա, ուստի ավելի լավ է՝ նրանք մնան աղքատ և ապահովեն մակրոտնտեսական կայունություն նրանց համար, ովքեր 500 հազար դրամ և ավելի են ստանում։

Եթե փողը բաժանվի շարքային քաղաքացիների ծառաներին, այսինքն՝ իշխող ուժի ներկայացուցիչներին (պատգամավորներ, նախարարներ և այլն), ապա տեղի կունենա նրանց աշխատանքի գնահատում, կյանքի վերաիմաստավորում, փողի արժևորում, մինի հեղափոխություն, միկրո հակահեղափոխություն, գրպաններում աղքատության ճեղքում և մակրոտնտեսական կայունություն։