Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 28 նոր դեպք, մահացել է 2 պացիենտ. վարակվածների ընդհանուր թիվը 1067 է, մահվան դեպքերինը՝ 16
10:59 , 14 ապրիլ, 2020
Հայաստանում ապրիլի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 28 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1067-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայինը կենտրոնը:
Մահացել է ևս 2 քաղաքացի. կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի ընդհանուր թիվը 16 է:
Առողջացածների թիվը 265 է, փաստացի բուժվողներինը՝ 786: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 8316 քաղաքացի: