«Մեդիա պաշտպանը» դադարեցնում է պարետատան և լրատվականների ինտենսիվ մշտադիտարկումը


15:28 , 13 ապրիլ, 2020

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացնում է՝ Կառավարության այն որոշումից հետո, որ արտակարգ իրավիճակը երկարացնելիս, լրատվամիջոցների նկատմամբ արգելքները վերացվում են, նախաձեռնությունը դադարեցնում էպարետատան և լրատվականների ինտենսիվ մշտադիտարկումը և հույս հայտնում, որ այս իրավիճակը շարունակական կլինի և չի կրի ձևական բնույթ, և լրատվականներին այլևս չեն դիմի այս կամ այն նյութը հեռացնելու հարցով։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը վերականգնում է քաղաքական գործիչների անվանական մշտադիտարկումը և շարունակելու է ուշադիր լինել լրատվականների հետ տարվող պարետատան աշխատանքներին։