13:58 , 17 հուլիս, 2013Ծնունդով Վայքից երգչուհի Սիլվա Հակոբյանը որոշել է իր հարազատ քաղաքի 55 ամյակի կապակցությամբ բարեգործական համերգ տալ: ArmStar.am-ի հետ զրույցում երգչուհին կայանալիք համերգից մի քանի մանրամասներ պատմեց.«Համերգի ընթացքում հնչելու է մոտավորապես քսանյոթ երգ, իմ երգացանկից կլինեն այն երգերը, որոնք արդեն սիրվել են, կլինեն նաև պրեմիերաներ: Մեր թիմն ակնկալում է, որ շատ ակտիվ և ուրախ համերգ է լինելու»,-նշեց երգչուհին:

Ակտիվորեն նոր տեսահոլովակներ ներկայացնող երգչուհու գրեթե բոլոր երգերը սիրվում են, չնայած լինում են դեպքեր «երբ մեկնաբանությունները միայն երգին չեն վերաբերում, այլև երգչուհու անգլերենի հնչեղությանը, ինչը եղավ Leave a light on

Զրույցի ընթացքում ներկա էր նաև Սիլվայի հայրը. «Սիլվան ցանկացած ասպարեզում առաջ գնալու մեծ հեռանկար ունի, եթե կա մեկն, ով կասկածում է, թող գա մեզ հետ մրցի, իսկ անգլերեն երգում է ու պետք է երգի, մեր գործը պահանջում է, որ նա երգի անգլերեն, իսկ այն մարդիկ ովքեր կասկածում են և մտածում, որ Սիլվան ակցենտով է երգում, թող մի հատ գան ու մեզ ցույց տան էդ ակցենտը», -ավելացրեց Հակոբը:
Սիլվայի հաջորդ երգը հայալեզու է լինելու և կոչվելու է «Հարսի պար»: Ինչպես կատակով նշեց Հակոբը`դա նոր խոսք է հարսի պարերի մեջ, իսկ Սիլվան էլ ավելացրեց.«Հարսի պար ասելով ավելի շատ պատկերացնում են մեր ավանդական հարսի պարը, բայց սա ավանդականից տարբերվելու է և կարծում եմ կսիրվի»:
Շարունակությունը՝ այստեղ