Կառավարությունն արտահերթ նիստում երկարաձգեց արտակարգ դրությունը (Video)


12:56 , 13 ապրիլ, 2020

Տեղի է ունենում Կառավարության արտահերթ նիստը։

Կառավարությունը մտադիր է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար 30 օրով երկարաձգել արտակարգ դրությունը: Այնուհետև, Սահմանադրության համաձայն, իրավունքի ուժով կգումարվի ԱԺ հատուկ նիստ:

Հիշեցնենք՝ Հայաստանում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը հայտարարված է արտակարգ դրություն: