Ելնելով պատգամավոր Փաշինյանի տրամաբանությունից՝ կարո՞ղ ենք պնդել, որ վարչապետ Փաշինյանը սպանություն է կոծկում


11:56 , 13 ապրիլ, 2020

Հիշո՞ւմ եք, որ պատգամավոր Փաշինյանը Սամվել Ալեքսանյանին մեղադրում էր սպանություն պատվիրելու մեջ։ Նա նաև պնդում էր, որ իշխանությունները չեն փորձում իրական հանգամանքները բացահայտել։

Փաշինյանը հիմա վարչապետ է, իսկ այդ սպանության իրական հանգամանքները բացահայտված չեն, Ալեքսանյանը իրեն առավել լավ է զգում, քան նախկինների ժամանակ։

Ելնելով պատգամավոր Փաշինյանի տրամաբանությունից՝ կարո՞ղ ենք պնդել, որ վարչապետ Փաշինյանը սպանություն է կոծկում։

Հ.Գ. Միանգամից ասեմ, որ ես Ալեքսանյանին չեմ մեղադրում, քանի որ փաստեր չունեմ: Ինձ համար կարևոր է Նիկոլի խոսքի արժեքի բացակայությունը։